System Of A Down խմբի առաջատար Սերժ Թանգյանը մտադի՞ր է ներկայացնել Հայաստանը Եվրատեսիլ-2009-ին25 հունիսի 2008 - 15:24 AMT PanARMENIAN.Net - System Of A Down ռոք խմբի առաջատար Սերժ Թանգյանը մտադիր է ներկայացնել Հայաստանը Եվրատեսիլ-2009-ին: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը: Միակ պայմանը, որ առաջ է քաշել Սերժ Թանգյանը, այն է, որ երգում պետք է արծարծվի Հայոց ցեղասպանության թեման: «Եվրատեսիլ» մրցույթը հիանալի հնարավորություն է տալիս պատմել աշխարհին Հայոց ցեղասպանության մասին, եւ մենք լրջորեն մտածում ենք այդ ուղղությամբ»,-հայտարարել է Ս.Թանգյանը վերջերս Ֆինլանդիա կատարած իր այցի ժամանակ: System Of A Down խմբի քաղաքական ակտիվությունը, որն արդեն մի քանի տարի է, ինչ պայքարում է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար, իր ստեղծագործություններում արծարծում է այնպիսի ակտուալ խնդիրներ, ինչպիսիքն են թմրանյութերը, պատերազմներն ու կրոնը: Նման թեմաներով երգերը բավականին մեծ հաջաղություն են ունենում Եվրատեսիլում: 1976թ. Հունաստանի «Panagia mou» երգը պատմում էր Կիպրոսի օկուպացիայի մասին: 1993թ. Բոսնիայի եւ Հերցոգովինայի երգը պատմում էր այդ տարածաշրջանում պատերազմի մասին: Փորձագետները համարում են, որ 1996թ. Մեծ Բրիտանիայի «Ohh Ahh Just» երգը նույնպես թաքնված «մեսիջ» էր պարունակում Ցեղասպանության մասին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |