«Գահերի խաղի» վերջին եթերաշրջանի թիզերը համացանցում է (վիդեո)

«Գահերի խաղի» վերջին եթերաշրջանի թիզերը համացանցում է

PanARMENIAN.Net - «Գահերի խաղը» հայտնի սերիալի վերջին եթերաշրջանը կցուցադրվի 2019-ի ապրիլին: Համացանցում է հայտնվել եթերաշրջանի առաջին թիզերը:

«Գահերի խաղը» սերիալի գործադիր պրոդյուսեր Բրայան Կոգմանը Entertainment Weekly հանդեսին ասել է, որ վերջին եթերաշրջանում բոլոր կերպարներն իրենց առանձին սյուժետային գծերով «կմեկտեղվեն՝ դիմակայելու համար ընդհանուր թշնամուն, առերեսվելու սեփական անցյալին և բարոյական ընտրություն կատարելու՝ ի դեմս անխուսափելի մահվան»:

Հուլիսին HBO հեռուստաալիքի ներկայացուցիչ Քեյսի Բլոյսը խոստացել էր, որ սագայի վերջաբանի մասին «հետո երկար են խոսելու»: «Դա հեռուստատեսության պատմության մեջ լավագույն շոուներից մեկն ավարտելու լավ տարբերակ է»,-ասել է նա:

«Գահերի խաղի» 8-րդ եթերաշրջանի նկարահանումներն ավարտվել են հուլիսի սկզբին: Եթերաշրջանի պրեմիերան նախատեսված է 2019-ի գարնանը: Հեռուստասերիալը հեռարձակվում է HBO-ում 2011-ից:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---