Հաջիև. Փաշինյանն ու Ալիևը քննարկել են ղարաբաղյան կարգավորումը![]() 7 դեկտեմբերի 2018 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման կուլիսներում զրուցել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: «Զրույցի ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման և հրադադարի ռեժիմի ամրապնդման շուրջ ակտիվ բանակցություններ շարունակելու հարցերը», - ասել է Հաջիևը «ԱզերԹաջ»-ին տված հարցազրույցում: Ըստ նրա, հարկավոր է հաշվի առնել, որ այս 2 ասպեկտը շատ սերտ կապակցված են և փոխլրացնում են իրար, հայտնում է Interfax.az-ը: «Վերջին շրջանում զորքերի շփման գծում և պետական սահմանի երկայնքով հարաբերական անդորր է, որը շատ լավ ֆոն է ստեղծում հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ սուբստանտիվ և ինտենսիվ բանակցություններ վարելու համար: Դա չպետք է հանգեցնի հակամարտության սառեցմանը կամ անընդունելի ստատուս քվոյի պահպանմանը», - ասել է Հաջիևը, հայտնում է Ինտերֆաքս-Ադրբեջանը: Հաջիևը նաև կրկնել է Բաքվի դիրքորոշումը՝ հարցը Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» սկզբունքի հիման վրա լուծելու վերաբերյալ: Ըստ նրա, Ալիևն ու Փաշինյանը քննարկել են նաև երկու երկրներում պահվող անձանց փոխանակման հարցը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |