ԱՄՆ Պետդեպարտամենտը Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների շուտափույթ բարելավման հույս ունի

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտը Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների շուտափույթ բարելավման հույս ունի: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան Մերձավոր արեւելքի քաղաքականության Վաշինգթոնի համալսարանում: Դա, նրա խոսքերով, կներառի Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու հայկական սահմանի բացումը, ինչպես նաեւ Երեւանի կողմից Թուրքիայի ներկայիս սահմանների ճանաչումը: «Մենք հուսով ենք, որ այս քայլերը կհանգեցնենԱՄՆ-ի այս երկու բարեկամների ընդհանուր եւ ողբերգական անցյալի քննարկմանը»,- հայտարարել է Մեթյու Բրայզան:



Նա նաեւ վստահություն է հայտնել, որ Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին օգուտ կբերի ինչպես Թուրքիային, այնպես էլ Եվրոպային: «Ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը Թուրքիայում կօգնեն մեզ ավելի լավ հասկանալ մահմեդական բնակչության ինտեգրումը հանրություն` դիմակայելով ծայրահեղականությանը»,- նշել է Մեթյու Բրայզան:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---