Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիային մեղավոր է ճանաչել երկու կիրպոսցիների սպանության մեջ

PanARMENIAN.Net - Ամերիկայի The Cyprus Action Network (CANA) ողջունում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, ըստ որի թուրքական զինվոր բռնազավթիչները մեղավոր են ճանաչվել երկու կիպրոսզի ցուցարարների սպանության մեջ 1996 թվականին: «Հանցագործները պետք է պատժվեն կատարած հանցագործության համար»,- ասվում է CANA հաղորդագրության մեջ:



Անաստասիոս Իսահակը սպանվել է մի խումբ թուրք զինվորականների, ոստիկանների եւ ծայրահեղականներ` «Գորշ գայլեր» խմբավորման ներկայացուցիչների կողմից: Կիպրոսցու սպանությունը կատարվել է անվտանգության գոտում, որը բաժանում է Կիպրոսի հյուսիսային հատվածը հարավայինից: Սոլոմոս Սոլոմոուն գնդակահարվել է, երբ փորձում էր բարձրանալ թուրքական դրոշի փայտյա ձողի վրա` տեղադրված անվտանգության գոտում:



Եվրոպական դատարանը վճռել է, որ Անկարան մեղավոր է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի (ապրելու իրավունք) խախտման մեջ: Բացի այդ, ըստ Կոնվենցիայի 41-րդ հոդվածի, որպես դրամական փոխհատուցում, դատարանը պարտավորեցնում է վճարել 80. 000 եվրո Անաստասիոս Իսահակի այրուն, 35.000-ական եվրո Անաստասիոս Իսահակի ծնողներին եւ Սոլոմոս Սոլոմոուի հորը եւ 15.000 հազարական եվրո սպանվածների քույրերին եւ եղբայրներին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---