Հայաստանը պետք է կատարի ԵԽԽՎ պահանջները մինչեւ 2009 թվականի հունվարը

PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը նախօրեին բանաձեւ է ընդունել Հայաստանի վերաբերյալ: Բանաձեւի ընդունման օգտին քվեարկել են 24 խորհրդարանականներ: Ըստ բանաձեւի, Հայաստանը պետք է կատարի ԵԽԽՎ պահանջները մինչեւ 2009 թվականի հունվարը: Քննարկման ընթացքում ԵԽԽՎ դիտարկման կոմիտեի համազեկուցողները հայտարարեցին, որ պահանջները չկատարելու դեպքում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության լիազորությունները կարող են սառեցվել:



Նախօրեին ընդունված բանաձեւում կոչ է արվում Հայաստանին ազատ արձակել այն ձերբակալվածներին, որոնց մեղքը ապացուցված չէ: Ընդ որում փաստաթուղթը ողջունում է այն փաստը, որ ազատ են արձակվել քաղաքական պատճառներով ձերբակալված անձինք: Բանաձեւը նաեւ կոչ է անում նախագահին ներում շնորհել մարտի իրադարձությունների կապակցությամբ կալանավորված անձանց, բացառությամբ նրանց, ովքեր անմիջական մասնակցություն են ունեցել մարտի 1-ին կատարված սպանություններին: Հայաստանի խորհրդարանին կոչ է արվում ընդունել օրենք համաներման մասին: Բացի այդ, բանաձեւը կոչ է անում նաեւ չխոչնդոտել բողոքի հանրահավաքների անցկացմանը, ինչը կվկայի այն մասին, որ Հայաստանի իշխանությունները հարգում են զանգվածային ակցիաներ անցկացնելու ազատությունը: Իսկ ընդդիմությանը կոչ է արվում երաշխավորել բողոքի ակցիաների խաղաղ ընթացքը:
 Ուշագրավ
---