Ռուս դիտորդ. Ընտրությունները ՀՀ-ում անցնում են հանգիստ և ըստ օրենքի![]() 9 դեկտեմբերի 2018 - 17:24 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններն անցնում են հանգիստ և օրենսդրական նորմերին համապատասխան: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԿԸՀ քարտուղար Մայա Գրիշինան, որը հետևում է ընտրությունների ընթացքին ՀՀ ԿԸՀ հրավերով, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Քվեարկությունը դեռևս նորմալ է ընթանում, ըստ օրենքի: Մենք եղանք Երևանում ընտրատեղամասի բացմանը, ամեն ինչ ըստ օրենքի էր: Էլեկտրոնիկան նորմալ էր աշխատում»,-ասել է նա: Այնուհետև դիտորդների խումբը, որի անդամ է Գրիշինան, այցելել է ևս 7 տեղամաս, որտեղ հետևել է քվեարկության ընթացքին: Ըստ ՀՀ ԿԸՀ տվյալների, ժամը 14:00-ի դրությամբ ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 24.53 %-ը կամ 636,055 ընտրող: «Տարբեր տեղամասերում պատկերը տարբեր էր: Մի տեղ բավականին շատ էին մարդիկ, արդեն բավականին ակտիվ էին մոտենում քաղաքացիները: Նույնիսկ փոքր հերթեր էին առաջացել»,-ասել է Գրիշինան: Դեկտեմբերի 9-ին Հայաստանում ընթանում են ԱԺ արտահերթ ընտրություններ:Ժամը 8:00-ին բացվել են բոլոր` 2010 ընտրատեղամասերը: Մասնակցում է 11 քաղաքական ուժ: Ընտրությունները կտևեն մինչև 20:00-ն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |