Ամերիաբանկի նոր ծառայությունը` հեռահար եղանակով ՍՄԱՐԹ հաշվի բացում![]() 10 դեկտեմբերի 2018 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկը շարունակում է ՀՀ ֆինանսական շուկայում հանդես գալ նորարարական առաջարկներով: Այս անգամ բանկը հնարավորություն է ընձեռում ընդամենը հինգ րոպեում հեռահար եղանակով բացել բանկային հաշիվ: Համաձայն նոր առաջարկի` ՀՀ ռեզիդենտ քաղաքացիները կարող են դառնալ բանկի հաճախորդ առանց բանկ այցելելու` անվճար բացելով ՍՄԱՐԹ հաշիվ: Նրանք միաժամանակ կարող են անվճար ձեռք բերել Visa/Mastercard միջազգային վճարային քարտ և օնլայն բանկինգ` առանց սպասարկման վճարի: Ամերիաբանկի Թվային ուղիների տնօրեն Գրիգոր Դավթյանը նշել է. «Կարևորելով հեռահար բանկային ծառայությունների զարգացման անհրաժեշտությունը մեր օրերում, Ամերիաբանկը շարունակում է հանդես գալ թվային նոր լուծումներով: Ուսումնասիրելով օնլայն հարթակներում հանրությանվարքագիծը`մենք որոշեցինք մշակել ծառայություն, որը հաշված րոպեների ընթացքում նվազագույն տվյալների առկայությամբ հասանելի կդարձնի բանկային հիմնական ծառայությունները: Մենք փորձել ենք շատերի համար հաճելի դարձած սելֆին օգտագործել նաև բանկային ոլորտում` զուգակցելով զվարճալի զբաղմունքն օգտակար գործընթացի հետ», հայտնում է բանկի մամուլի ծառայությունը: ՍՄԱՐԹ հաշվի բացման համար հաճախորդին անհրաժեշտ է ընդամենը ՀՀ անձը հաստատող փաստաթուղթ` անձնագիր կամ նույնականացման քարտ, սոցիալական քարտ, ինտերնետի հասանելիությամբ սմարթֆոն կամ տեսախցիկով ապահովված համակարգիչ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |