Մերկելը շնորհավորել է Փաշինյանին![]() 11 դեկտեմբերի 2018 - 10:30 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում նրա ղեկավարած ուժի հաղթանակի կապակցությամբ: Այդ մասին հայտնում է կանցլերի պաշտոնական կայքէջը: Ուղերձում նշվում է, որ Գերմանիան հետաքրքրությամբ է հետևել Հայաստանում խաղաղ իշխանափոխությանը։ «Մտադիր ենք այսուհետ ևս աջակցել բարեփոխումների իրականացմանը Հայաստանում: Վերահաստատում եմ Երևան կատարած իմ այցի շրջանակում ձեռք բերված համաձայնությունը՝ մեր հարաբերությունների խորացման վերաբերյալ։ Ուրախ կլինեմ հանդիպել Ձեզ հետ մոտ ապագայում»,-ասվում է կանցլերի ուղերձում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների համաձայն, ՀՀ ԱԺ է անցել 3 քաղաքական ուժ։Ժամը 07:30-ի դրությամբ մշակվել է քվեաթերթիկների 100%-ը, ինչի արդյունքում ձայների 70.43%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։Երկրորդ տեղը և 8.27% հավաքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երրորդ` 6.37%-ով, «Լուսավոր Հայաստանը»։ ՀՀԿ-ն ԱԺ արտահերթ ընտրություններում հավաքել է 4,7%, անցողիկ շեմը 5% է: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |