Երևանում ինքնագնացների վարձույթն արդեն գործում է![]() 11 դեկտեմբերի 2018 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 10-ին YouDrive lite-ը սկսել է մատուցել Հայաստանում էլեկտրաինքնագնացների կարճաժամկետ վարձակալության ծառայությունը: Սկզբնական փուլում կգործարկվի մինչև 100 միավոր Segway-ի Ninebot ES1 մոդելի տրանսպորտային միջոց: Սակագինը 35 դրամ է 1 րոպեի համար: Կայանումն իրականացվելու է քաղաքի հեծանվակայանատեղիներում՝ քաղաքային և մասնավոր: Ծառայության գործարկումն իրականացվում է Genco ImpEx AM գործընկերոջ հետ, որը պատասխանատու է օպերացիոն գործունեության և զարգացման համար: YouDrive lite-ի աքաունթները միասնական են բոլոր երկրների համար: Դա նշանակում է, որ առանց լրացուցիչ գրանցման կարելի է օգտվել ծառայությունից ինչպես ՌԴ-ում, այնպես էլ Հայաստանում: Երևանն առաջին արտասահմանյան երկիրն է ընկերության համար, որտեղ գործելու է ծառայությունը: Այնուհետև ընկերությունը մտադիր է դուրս գալ Իսրայելի և Կիպրոսի շուկա: Ընկերության գլխավոր տնօրեն Լեոնիդ Յասինովսկին ասել է. «Ցավոք, Մոսկվայում եղանակային պայմաններն այնքան էլ բարենպաստ չեն, ուստի որոշվեց գործարկել ծառայությունն այնտեղ, որտեղ կարելի է օգտվել ինքնագնացներից գրեթե ամբողջ տարին: Վերջերս Երևանի իշխանություններն ակտիվորեն զարգացնում են քաղաքային ենթակառուցվածքները և տրանսպորտի էկոլոգիական տեսակները: Մենք ուրախ ենք քաղաքի բնակիչներին առաջարկել էլեկտրաինքնագնացների վարձակալության ծառայությունը»: YouDrive lite-ն աշխատում է Մոսկվայում և Երևանում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |