Ֆրանսիայում վրացիներից, հայերից և ադրբեջանցիներից կազմված հանցախումբ են ձերբակալել![]() 11 դեկտեմբերի 2018 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 10-ին ֆրանսիական Լիոն քաղաքում լայնածավալ հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է Ֆրանսիայում և Բելգիայում գործող 22 հոգանոց հանցախումբ, որի անդամները Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիներ են: Այդ մասին հայտարարել է Վրաստանի ՆԳՆ քրեական ոստիկանության կենտրոնական դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Բորցվաձեն: Ըստ նրա, հատուկ գործողությանը մասնակցել են նաև Վրաստանի իրավապահ մարմինների անդամներ: Ըստ Վրաստանի ՆԳՆ-ի, ձերբակալվածների թվում կա Վրաստանի 10 քաղաքացի, որից 2-ը՝ օրենքով գող, գրում է «Գրուզիա-Online»-ը: Ըստ Բորցվաձեի, ձերբակալվածները մեղադրվում են Ֆրանսիայի տարածքում բնակարանային գողությունների, ավտոմեքենաների առևանգման, կեղծ փաստաթղթերի ստեղծման և թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ: Ըստ Ֆրանսիայի օրենսդրության, նրանց մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում: Հատուկ գործողությանը մասնակցել է Ֆրանսիայի, Բելգիայի և Վրաստանի իրավապահ մարմինների ավելի քան 300 աշխատակից: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |