Շվեյցարիան պատրաստ է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը27 հունիսի 2008 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Շվեյցարիան միշտ կողմ է եղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Այդ մասին Երեւանում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Միշելին Կալմի Ռեյը: «Մենք միշտ պատրաստ ենք աջակցել հարաբերությունների հաստատմանն ու հայ-թուրքական սահմանի բացմանը, եթե Շվեյցարիային դիմեն նման խնդրանքով»,-ասել է նա: Ինչ վերաբերում է հայկական տեսակետին, ապա, ըստ ՀՀ ԱԳ նախարարի, այն անփոփոխ է: «Հայաստանը պատրաստ է երկխոսության առանց նախապայմանների»,-ընդգծել է Նալբանդյանը: Հայ-թուրքական սահմանը փակվեց Թուրքիայի կողմից 1993թ. Լեռնային Ղարաբաղում պատերազմի պատճառով: Սահմանի բացման պայմաններից մեկը Թուրքիան համարում է Հայաստանի դիրքորոշման փոփոխությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ի օգուտ Ադրբեջանի: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |