Համացանցում են հայտնվել 50 հայտնի սերիալի, այդ թվում «Գահերի խաղի», օրիգինալ սցենարները![]() 12 դեկտեմբերի 2018 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Սցենարներին նվիրված Shore Scripts կայքի հեղինակները հրապարակել են 50 հայտնի սերիալների օրիգինալ սցենարները, որոնք այժմ հասանելի են բոլորին: Ցանկը բաղկացած է հետևյալ բաժիններից՝ դրամա, կատակերգություն, արկածներ/էքշըն, թրիլլեր և սարսափ: Յուրաքանչյուր անվանակարգում ներկայացված է 10 սերիալ, այդ թվում «Թվին Փիքսը», «Շատ տարօրինակ գործեր», «Ֆարգո», «Գահերի խաղը», «Ընկերները» և այլն, գրում է Bird in Flight-ը: Հեղինակները պնդում են, որ սերիալների պիլոտային թողարկումների սցենարների ընթերցումը հեռուստատեսության համար գրել սովորելու լավագույն միջոցն է: Գլխավորը, ինչ կարելի է սովորել այդ սցենարներից, դա ինտրիգի ստեղծումն է, որը կստիպի հեռուստադիտողին հետաքրքրությամբ սպասել, թե ինչ է լինելու հաջորդ սերիայում: Ավելի վաղ Shore Scripts կայքի հեղինակները հրապարակել էին 45 հայտնի ֆիլմի սցենար՝ դասականից մինչև ժամանակակից բլոկբասթերներ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |