Թրամփ. Հայերը խելացի և աշխատասեր ժողովուրդ են

Թրամփ.  Հայերը խելացի  և  աշխատասեր ժողովուրդ են

PanARMENIAN.Net - Եկեղեցիների ազգային խորհրդի նախագահ Վիգեն արքեպիսկոպոս Այկազյանը «Ամերիկայի ձայնին» պատմել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հետ զրույցում է ասել է, որ հայերը խելացի և աշխատասեր ժողովուրդ են:

Այկազյանը Թրամփի հետ զրուցելու առիթ է ունեցել Սպիտակ տանը կայացած՝ ԱՄՆ-ի կողմից Մերձավոր Արևելքում բնակվող քրիստոնյաներին, եզդիներին և այլ փոքրամասնություններին աջակցություն տրամադրելու վերաբերյալ օրենքի ստորագրման արարողությունը:

«Թրամփի հետ էլ առիթ ունեցա խոսելու: Հայ եմ, ասացի, օ՜, պատասխանեց՝ խելացի, աշխատասեր ժողովուրդ», - ասել է Վիգեն արքեպիսկոպոս Այկազյանը։

Ստորագրման արարողությանը նախորդած զրույցներում Պետքարտուղարության ներկայացուցիչը հատուկ ընդգծել է Հայաստանի ներդրումը Մերձավոր Արևելքից քրիստոնյա գաղթականներին ընդունելու գործում, նշում է արքեպիսկոպոսն ավելացնելով, որ հատուկ տպավորված էր Հայաստան կատարած այցից Սպիտակ տան անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---