Փաշինյան. Բանակի համար 2.5 մլրդ դոլար գտնելու համար պետք է լրջագույն աշխատանք տանել13 դեկտեմբերի 2018 - 11:37 AMT PanARMENIAN.Net - Կառավարության դեկտեմբերի 13-ի նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարևորել է զինված ուժերի մարտունակության բարձրացումը՝ հավելելով, որ դրա համար հարկավոր է 2.5 մլրդ դոլար ներդնել: «Մենք ասել ենք, որ հինգ տարվա ընթացքում բանակը զարգացնելու համար պետք է կարողանանք մոտ 2.5 միլիարդ դոլար ներդնել: Այդ միջոցները գտնելու համար պետք է լրջագույն աշխատանքներ տանել: Խոսքը հավելյալ մրջոցների ներդրման մասին է»,- ասել է։ Վարչապետի պաշտոնակատարը խոսել է նաև ռազմարդյունաբերական համալիրն արդիականացնելու անհրաժեշտության մասին: Նա հավելել է, որ այդ խնդրի լուծումը կապված է Հայաստանը տեխնոլոգիական և ինժեներական երկիր դարձնելու կառավարության տեսլականի հետ: 2019-ի պետական բյուջեով պաշտպանության նախարարությանը կհատկացվի 307 մլրդ դրամ, որից 300,5 մլրդ դրամը՝ ռազմական պաշտպանության ոլորտին։ Ոլորտին հատկացվող ծախսերը, այսպիսով, կաճեն մոտ 25%-ով՝ 2018-ի 246․8 մլրդ դրամի համեմատ։ Ընդ որում, ընթացիկ տարվա ռազմական բյուջեն 2017-ի ցուցանիշը գերազանցել է 17.6%-ով։ Ընթացիկ փոխարժեքով պաշտպանության համար հատկացվող ծախսերն առաջին անգամ գերազանցել են $600 մլն-ի շեմը՝ կազմելով $626.3 մլն։ Սա նշանակում է, որ նպատակին հասնելու համար, ռազմական ոլորտին հատկացվող գումարները պետք է շեշտակիորեն ավելանան: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |