Արտահերթից 4 օր անց Մոսկվան այդպես էլ չի շնորհավորել Փաշինյանին13 դեկտեմբերի 2018 - 13:37 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս չի շնորհավորել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանին՝ դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ: Մինչդեռ 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրություններում 49.12% ձայն հավաքած նախկին իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, երկրի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին Պուտինը շնորհավորել է ընտրությունների հաջորդ օրը: Ի հակադրումն ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության, Եվրոպական Միության բարձր մակարդակով շնորհավորանքների և ՀՀ-ի նոր իշխանություններին սատարելու մասին հայտնած պատրաստակամության, Հայաստանի ռազմավարական դաշնակիցը անդրադարձել է ՀՀ-ում արտահերթին ընտրություններից միայն չորս օր անց՝ երկրի արտաքին գործերի գերատեսչության մամուլի քարտուղար Մարիա Զախարովայի մակարդով: Ընդ որում՝ անդրադարձը եղել է ոչ թե առանձին հայտարարության տեսքով, այլ Զախարովայի հերթական ճեպազրույցի ընթացքում: ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղարն իր հայտարարությունում այդպես էլ, ըստ էության, չի շնորհավորել ոչ Հայաստանի ժողովրդին, ոչ էլ խորհրդարանական ընտրություններում աննախադեպ բարձր՝ մոտ 70.5% վստահության քվե ստացած «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանին: ՌԴ ԱԳՆ-ն ընդամենն արձանագրել է՝ ընտրություններն անցել են օրենքի շրջանակում, առանց խախտումների և կառուցողական երկխոսության ակնկալիք է հայտնել Հայաստանի նոր խորհրդարանի և կառավարության հետ, այդ թվում՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակում: Ի դեպ, Փաշինյանին չեն շնորհավորել նաև ԵԱՏՄ անդամ մյուս երկրների ղեկավարները: PanARMENIAN.Net – ը, ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանի հետ զրույցում հետաքրքրվեց, թե լինելու է արդյոք շնորհավորանք Կրեմլից: Ի պատասխան, Նաղդալյանն ասաց, որ ԱԳՆ-ում արձանագրել են, որ եղել է արտահերթ ընտրությունների վերաբերյալ ՌԴ պաշտոնական ներկայացուցչի արձագանքը: Ի դեպ, Վլադիմիր Պուտինն օգոստոսի 31-ին շնորհավորել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների համաձայն, ՀՀ ԱԺ է անցել 3 քաղաքական ուժ։ Ժամը 07:30-ի դրությամբ մշակվել է քվեաթերթիկների 100%-ը, ինչի արդյունքում ձայների 70.43%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։Երկրորդ տեղը և 8.27% հավաքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երրորդ` 6.37%-ով, «Լուսավոր Հայաստանը»։ Ուշագրավ Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Այն նախատեսված է ապրիլին Իսպանիայում Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Հայաստանյան շոու-բիզնեսի ամենապահանջված ներկայացուցիչները ելույթ են ունենում Fastexverse վիրտուալ տիրույթում ՀՀ և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարները մայիսին կրկին կհանդիպեն Սիմոնյանը կառուցողական է գնահատել Գաֆարովայի հետ նախորդ հանդիպումը Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ |