Ալիև. Բարենպաստ պայմաններ են ստեղծվել ԼՂ հիմնահարցի կարգավորման համար13 դեկտեմբերի 2018 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ այժմ բարենպաստ պայմաններ են ստեղծվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: «Կարծում եմ, որ այսօր առավել բարենպաստ իրավիճակ է ստեղծվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Կան բազում գործոններ, որոնք հիմք են հանդիսանում նման հայտարարության համար»,-ասել է Ալիևը Բաքվում՝ 2018-ի մարզական արդյունքներին նվիրված արարողության ժամանակ, հայտնում է Interfax.az-ը: Ըստ նրա, առաջին հերթին, դա Ադրբեջանի «աճող տնտեսական և ռազմական ուժն է և երկրի ամրապնդվող դիրքերը միջազգային ասպարեզում»: Նա ասել է, թե Բաքվի դիրքորոշումը ԼՂ հարցում իր արտացոլումն է գտնում նաև Ադրբեջանի ստորագրած երկկողմ համաձայնագրերում: «Երբ ես խոսում եմ Ադրբեջանի աճող միջազգային հեղինակության մասին, հենց դա նկատի ունեմ»,-ասել է նա: Ալիևը հավելել է, որ Հայաստանին զայրացնում է այն փաստը, որ «նաև այն կազմակերպություններում, որոնց անդամ է ՀՀ-ն, և որտեղ ներկայացված չէ Ադրբեջանը, նախապատվությունը տալիս են Բաքվի դիրքորոշմանը»: Նա ասել է նաև, որ Բաքուն կշարունակի Հայաստանի մեկուսացման քաղաքականությունը մինչև «ադրբեջանական տարածքների ամբողջական ազատագրումը»: Դեկտեմբերի 5-ին Միլանում, ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում, Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը պայմանավորվել են առաջիկայում շարունակել հանդիպումները՝ պահպանելով ձևավորված դինամիկան: Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն իր հերթին հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները կշարունակվեն 2019-ի հունվարին: «Բանակցությունները, որոնք 3 ժամ են տևել, եղել են կարևոր և օգտակար կողմերի դիրքորոշումն ավելի լավ հասկանալու տեսակետից: Կողմերը համաձայնության են եկել շարունակել բանակցությունները նույն ձևաչափով մոտ ապագայում, հավանաբար, 2019-ի հունվարին»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |