Չավուշօղլու. Անկարան կշարունակի սատարել Բաքվին ԼՂ կարգավորման հարցում14 դեկտեմբերի 2018 - 15:06 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան կշարունակի սատարել Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին Բաքվում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: «Թուրքիան կշարունակի ուժերի ներածին չափով աջակցել Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանմամբ»,-ասել է Չավուշօղլուն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, հայտնում է Interfax.az-ը: Նախարարը հավելել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան միշտ են միմյանց աջակցում:Ալիևն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել թուրքական կողմին ԼՂ հարցում Ադրբեջանի դիրքորոշմանը սատարելու համար: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, սակայն, առանց ԼՂ վերաբերյալ նախապայմանների: 2018-ի սեպտեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում հայտարարեց, որ առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման ՀՀ հետ հարաբերությունների բարելավում հնարավոր չէ: Նա նաև ասել է, որ Հայաստանը չի կարող ակնկալել Թուրքիայի հետ սահմանի բացում, քանի դեռ լուծված չէ Ղարաբաղի հարցը: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |