ՆԱՏՕ-ն կիսում է Հայաստանի տարածաշրջանային խնդիրները, մարտահրավերները եւ շահերը27 հունիսի 2008 - 17:36 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի համագործակցության հիմքում դրված են երկկողմանի գործընկերության սկզբունքները: Մենք կիսում ենք Հայաստանի տարածաշրջանային խնդիրները, մարտահրավերները եւ շահերը եւ ես վստահ եմ, որ Դաշինքը ապագայում եւս կհամագործակցի եւ կաջակցի Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնին»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանրային դիվանագիտության հարցերով օգնական Ժան Ֆրանսուա Բյորոն Երեւանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում «Հայաստան-ՆԱՏՕ. առաջընթացի 10 տարի» գրքի շնորհանդեսի ժամանակ:Նույն օրը կայացավ ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնի եւ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային տեղեկատվության վերահսկման «Արտակարգ ալիք» տեղեկատվական կենտրոնի միջեւ հուշագրի կնքման արարողությունը: Հուշագրի համաձայն, կողմերը համագործակցելու են տեղեկատվության վերահսկման ասպարեզում տարբեր իրադրություններում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |