«Սպիտակը» չի ընդգրկվել «Օսկարի» հավակնորդների կարճ ցուցակում![]() 18 դեկտեմբերի 2018 - 10:37 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կողմից «Օսկարի» ներկայացված հայ-ռուսական արտադրության «Սպիտակ» ֆիլմը չի ընդգրկվել մրցանակաբաշխության հավակնորդների կարճ ցուցակում: Ֆիլմի ռեժիսորն է Ալեքսանդր Կոտտը: Ֆիլմն ընդգրկվել էր մրցանակաբաշխության հավակնորդների երկար ցուցակում: ԱՄՆ Կինոարվեստի ակադեմիան հրապարակել է «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում ներկայացված ֆիլմերի կարճ ցուցակը։ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի կարճ ցուցակում 9 ֆիլմ է ընդգրկվել, այդ թվում հետխորհրդային տարածքից ղազախական «Այկա» ֆիլմը: Հաղթողը հայտնի կդառնա փետրվարի 24-ին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Սպիտակ» ֆիլմը 1988-ի երկրաշարժի մասին ցուցադրվելու է ԱՄՆ-ում: Այդ մասին հայտնել է ֆիլմի ռեժիսոր Ալեքսանդր Կոտտը՝ հավելելով, որ ցուցադրություններ կլինեն Վաշինգտոնում, Մայամիում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում: Գլխավոր դերը կատարել է Լեռնիկ Հարությունյանը: Սյուժեով նա ռուս ընկեր ունի, որին խաղում է Օլեգ Վասիլկովը, իսկ քաղպաշտպանության զինվորների դերակատարներն են Ալեքսանդր Կուզնեցովը ու Կոնստանտին Պոյարկովը: Ֆիլմում նաև ֆրանսիացի դերասաններ են նկարահանվել՝ Օլիվյե Պեյջեսն ու Ժոզեֆին Ժապին, որը հայտնի է Մելանի Լորանի «Ես շնչում» եմ ֆիլմով, որը ներկայացվել էր «Սեզարի»: Ռուսաստանցի ռեժիսորներն առաջին անգամը չէ, որ դիում են Սպիտակի երկրաշարժի թեմային: 2016-ի դեկտեմբերին էկրաններ բարձրացավ ռուսաստանաբնակ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը, որը նույնպես պատմում է Սպիտակի երկրաշարժի մասին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |