Հայաստանն Աֆղանստան կգործուղի ռազմական բժիշկների եւ սակրավորների28 հունիսի 2008 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը մտադիր է Աֆղանստան գործուղել ռազմական բժիշկների եւ սակրավորների փոքրաթիվ խմբեր, հաղորդել է ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Սամվել Մկրտչյանը: «Հայաստանը մտադիր չէ Աֆղանստան խաղաղապահ զինվորական ստորաբաժանում գործուղել, իսկ ռազմական բժիշկների եւ սակրավորների ներկայությունը ռազմական գործողությունների գոտում անհրաժեշտ է»,-ասել է նա լրագրողներին: Ընդ որում Մկրտչյանը նշել է, որ Հայաստանը կապահովի իր ներկայությունը Աֆղանստանում մեկ այլ երկրի հետ համագործակցությամբ: «Այսօր բանակցություններ են ընթանում եւ դիտարկվում է այն երկրի ընտրության հնարավորությունը, որի հետ Հայաստանը կկարողանա լավագույնս համագործակցել»,-պարզաբանել է նա` հավելելով, որ հարցը կլուծվի մոտ ապագայում, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: Նախկինում Աֆղանստան բժիշկներ, սակրավորներ եւ թարգմանիչներ գործուղելու մտադրության մասին հայտարարել էր նաեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |