ՄՅՈւ-ն վաղաժամ խզել է պայմանագիրը Մոուրինյոյի հետ![]() 18 դեկտեմբերի 2018 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ազատվել է աշխատանքից: Այդ մասին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը: «Մենք կցանկանայինք շնորհակալություն հայտնել նրան «Մանչեսթեր Յունայթեդում» իր կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա կարիերայում»,-ասվում է ակումբի հայտարարության մեջ: Շուտով կհայտարարվի նոր ժամանակավոր մարզչի անունը, որը կմարզի ակումբը մինչև խաղաշրջանի ավարտը, մինչև ակումբը նոր գլխավոր մարզիչ կգտնի: Լուրեր են շրջանառվում, որ ակումբը պայմանագիրը վաղաժամ խզելու համար Մոուրինյոյին 24 մլն ֆունտ է վճարելու: Մոուրինյոն գլխավորեց ՄՅՈւ-ն 2016-ի ամռանը և 2,5 տարում 3 տիտղոս նվաճեց թիմի հետ: Նախկինում նա աշխատել է նաև «Պորտուում», «Չելսիում», «Ինտերում» և Մադրիդի «Ռեալում»: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |