ԶԼՄ. Շումախերն այլևս գամված չէ անկողնուն

ԶԼՄ. Շումախերն այլևս գամված չէ անկողնուն

PanARMENIAN.Net - Լեգենդար գերմանացի ավտոարշավորդ, «Ֆորմուլա 1»-ի 7-ակի աշխարհի չեմպիոն Միխայել Շումախերն այլևս գամված չէ անկողնուն և միացված չէ կենսապահովման սարքերին: Սակայն նա ամենօրյա բուժօգնության կարիք ունի, որի արժեքը հասնում է 50 հազար ֆունտի:

Շումախերն ընտանիքի հետ ապրում է Շվեյցարիայում: Ընկերներին և բարեկամներին նախկինի պես արգելված է նրա վիճակի մասին որևէ տեղեկություն հրապարակելը: Սակայն, վերջերս հայտնի է դարձել, որ լեգենդար մարզիկին կարող են տեղափոխել Դալլասի կլինիկա, որը մասնագիտացած է գանգուղեղային վնասվածքների վրա, հայտնում է eurosport.ru-ն Daily Mail-ի վրա հղումով:

Դեկտեմբերի 29-ին կլրանա Շումախերի վնասվածք ստանալու 5 տարին: Նա վնասվել էր ֆրանսիական Մերիբելում դահուկներով սահելու ժամանակ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---