ԵԱՀԿ Մսնսկի խմբի համանախագահները մեկնել են Ստեփանակերտ28 հունիսի 2008 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 28-ին ԵԱՀԿ Մսնսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզան (ԱՄՆ), Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) Երեւանից մեկնել են Ստեփանակերտ: Այցի ընթացքում միջնորդները կհանդիպեն ԼՂՀ ղեկավարության հետ մադրիդյան առաջարկները քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա կլինի նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Ստեփանակերտից համանախագահները կվերադառնան Երեւան: Հետագա խորհրդակցությունները տեղի կունենան Մոսկվայում եւ Վիեննայում, որտեղ միջնորդները ԵԱՀԿ-ին կներկայացնեն տարածաշրջան կատարած այցի արդյունքները: Այս այցը առաջինն է հունիսի 6-ին Սանքտ Պետերբուրգում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումից հետո: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |