Ծովակ համայնքն ապահովվել է արտաքին լուսավորության համակարգով19 դեկտեմբերի 2018 - 11:21 AMT PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքում, ԽՍՀՄ փլուզումից հետո՝ ավելի քան 25 տարի, արտաքին լուսավորության համակարգ չի եղել։ Ժամանակի ընթացքում էլ ենթակառուցվածքները մաշվել են և շարքից դուրս եկել։ Գյուղի հիմնական փողոցները լուսավորվել են միայն երկու տարի առաջ՝ համայնքների զարգացումը ծրագրային ուղղություն դարձրած կազմակերպությունների գործակցության արդյունքում: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի ջանքերով, միայն 2017թ.-ին, Ծովակում տեղադրվել է 50 LED լուսարձակ, իսկ այս տարվա ամռանը՝ ևս 43-ը: Արտաքին լուսավորության էներգախնայող համակարգի ստեղծման շնորհիվ՝ գյուղում լուսավորվել է 3300 մետր փողոց, որից շուրջ 1800 մետրը 2017թ.-ին և 1500 մետրը՝ ընթացիկ տարում: Ծրագրի երկրորդ փուլի ավարտից հետո, էներգախնայող համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Ծովակ համայնքի ղեկավար Գարիկ Հակոբյանը և համայնքի բնակիչները: «Այս ծրագիրն ունի կարևոր երկու նպատակ՝ նպաստել համայնքների զարգացմանը և թեթևացնել առկա բեռը: Նորենթակառուցվածքների կառուցումն իրականացվում է այդ տրամաբանությամբ: Ուրախ եմ արձանագրել, որ այս գյուղումծրագիրն ունեցել է հաջող ընթացք. փողոցները լուսավորվել են, իսկ դրա համար ծախսվող միջոցները լրացուցիչ բեռ չենհողի մշակի համար: Կա նաև առաջին հայացքից քիչ նկատելի, բայց առավել կարևոր արդյունք՝ մայրաքաղաք-գյուղտարբերության կրճատումը: Դա չափազանց կարևոր է՝ հատկապես արագ տեմպերով զարգացող ժամանակակիցաշխարհում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Ի տարբերություն էլեկտրական լամպերի՝ LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ օգտագործելով 80 տոկոսով պակաս էլեկտրաէներգիա: Արտաքին լուսավորության բնապահպանական և էներգախնայող համակարգի ներդրման շնորհիվ՝ գյուղական համայնքները էականորեն կրճատում են իրենց ֆինանսական բեռը, իսկ համայնքային միջոցների խնայումը նպաստում է գյուղական կյանքի աշխուժացմանը: Ծովակում համակարգի արդյունավետությունը զգացել են ծրագրի իրականացման առաջին իսկ փուլից: 2017թ.-ից խնայված միջոցներով, մասնակիորեն լուծվել է ևս մեկ խնդիր. համայնքը կառուցել է ավելի քան 1 կմ. երկարությամբ խմելու ջրագիծ: Լուսարձակներն ամռանը գյուղի փողոցները կլուսավորեն 21:00-ից մինչև 00:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 23:00: Տոնական օրերին լուսավորությունը կապահովվի ամբողջ գիշեր: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |