Բելգիայի վարչապետը հրաժարական է տվել![]() 19 դեկտեմբերի 2018 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Բելգիայի կառավարության ղեկավար Շառլ Միշելը խորհրդարանի նիստում հայտարարել է իր հրաժարականի մասին: Ավելի վաղ խորհրդարանի երկու խմբակցություն քննարկման էր դրել նախարարների կաբինետին անվստահություն հայտնելու հարցը: Անցած շաբաթ հրաժարական տվեց կառավարության 5 անդամ, որոնք ներկայացնում էին ֆլամանդացի ազգայնականներին՝ որպես բողոքի նշան վարչապետի կողմից ՄԱԿ միգրացիոն պակտի ստորագրման դեմ: Դրանից հետո իշխող կոալիցիան փոքրամասնություն դարձավ: «Ես տեսա, որ իմ կոչը խորհրդարանին համոզիչ չէր, որ այն չընկալվեց, գոնե այս փուլում: Ես պետք է հարգեմ և ընդունեմ այս իրավիճակը, ուստի որոշել եմ հայտնել իմ հրաժարականի մասին և անհապաղ գնալ թագավորի մոտ»,-ասել է կառավարության ղեկավարը, գրում է ՌԻԱ Նովոստին RTBF հեռուստաալիքի վրա հղումով: Դրանից հետո նիստը դադարեցվել է: Հեռուստաալիքը նշում է, որ թագավորը կարող է ինչպես ընդունել, այնպես էլ մերժել հրաժարականը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |