Հայաստանի ՊՆ-ն Բաքվում կայացած զինվորական շքերթը դիտարկում է լոկ որպես տոնական միջոցառում28 հունիսի 2008 - 16:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարարությունը Բաքվում կայանալիք զինվորական շքերթը դիտարկում է լոկ որպես տոնական միջոցառում` կազմակերպված տեղական բնակչության եւ հյուրերի համար: Այդ մասին PanARMENIAN.Net թղթակցին է հայտարարել ՀՀ ՊՆ ղեկավարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, որը ԶԼՄ-ների խնդրանքով ներկայացրել է ՊՆ դիրքորոշումը հունիսի 26-ին Բաքվում կայացած զինվորական շքերթի վերաբերյալ: «Զինված ուժերի հագեցվածության եւ կազմակերպվածության վերաբերյալ տպավորություն ստանալու համար մեզ առավել հետաքրքիր է դիտել ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, ինչու ոչ, նաեւ Թուրքիայի եւ, ռազմական կարողությունների տեսանկյունից, այլ առաջատար երկրների շքերթները: Իսկ զինված ուժերի սպառազինության արդիականության վերաբերյալ պատկերացում կազմելու առումով առավել օգտակար է մասնակցությունը ռազմական տեխնիկայի բազմաթիվ ցուցահանդեսներին»,-ասվում է հաղորդագրության մեջ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |