ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Սերժ Սարգսյանին տեղեկացրել են Ադրբեջանի ղեկավարության հետ ունեցած հանդիպումների մասին28 հունիսի 2008 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Մեթյու Բրայզային (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման մադրիդյան առաջարկությունների հետ կապված հարցեր: Սերժ Սարգսյանը ներկայացրել է բանակցային գործընթացի վերաբերյալ հայկական կողմի տեսակետներն ու նկատառումները: Համանախագահները Հանրապետության նախագահին տեղեկացրել են Բաքվում Ադրբեջանի ղեկավարության հետ ունեցած հանդիպումների մասին:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |