ԱԳՆ-ն` Կարասինին. ՀՀ-ն երկկողմ հարաբերությունները չի կառուցում ի վնաս այլ երկրների![]() 19 դեկտեմբերի 2018 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը մի երկրի հետ երկկողմ հարաբերությունները չի կառուցում ի վնաս այլ երկրների: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ՌԻԱ Նովոստի գործակալությանը` մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գրիգորի Կարասինի խոսքերը: Ավելի վաղ Կարասինըհայտարարել էր, որ Մոսկվան հուսով է, որ Հայաստանի նոր իշխանությունները խիզախություն կունենան դիմակայելու ԱՄՆ շանտաժին ու ճնշմանը և ինքնուրույն որոշումներ կկայացնեն: «Հայաստանում 2018-ի կտրուկ փոփոխությունների ֆոնին Վաշինգտոնի միջամտությունը նրա ներքին և արտաքին քաղաքական գործերին գնալով ավելի ակնհայտ է դառնում»,- ասել է Կարասինը: «Բազմիցս ենք նշել` Հայաստանը իր հարաբերություններն այլ երկրների հետ հետևողականորեն կառուցում է ինքնիշխան հավասարության սկզբունքի հիման վրա: Մենք չենք կառուցում մի երկրի հետ հարաբերություններն ի վնաս այլ երկրների: Այդ դիրքորոշումը հետագայում ևս կլինի մեր արտաքին քաղաքականության հիմքում»,- ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը: Հոկտեմբերին Երևան այցելության ժամանակ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «ամերիկյան զենքն, ամեն դեպքում, ռուսականից լավն է»: Նա խորհուրդ էր տվել Երևանին իր միջազգային հարաբերություններում «ազատվել պատմական կլիշեներից»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |