ԱՄՆ-ն հեռանում է Սիրիայից![]() 20 դեկտեմբերի 2018 - 11:30 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն սկսել է դուրս բերել զորքերը Սիրիայից: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սարա Սանդերսը: «Անցնելով այս գործողության հաջորդ փուլին՝ մենք սկսեցինք տուն վերադարձնել ամերիկացի զինվորներին»,-ասվում է Սանդերսի հայտարարության մեջ, հայտնում է Deutsche Welle-ն: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր, որ ԱՄՆ առաքելությունը Սիրիայում ավարտված է: «Մենք հաղթեցինք «Իսլամական պետությանը» Սիրիայում: Ինձ համար դա այնտեղ գտնվելու միակ պատճառն էր Թրամփի նախագահության օրոք»,-ասել է ԱՄՆ նախագահը: Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Թոբիաս Էլվուդն իր հերթին «վճռական անհամաձայնություն է հայտնել Թրամփի դիրքորոշման հետ: «ԻՊ-ն վերածվել է ծայրահեղականության այլ ձևերի և սպառնալիքը դեռ շատ իրական է»,-գրել է նախարարը Twitter-ում: Այժմ Սիրիայում մոտ 2000 ամերիկացի զինվորական կա: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |