ԱԳՆ. Այն, ինչ ոմանց համար բիզնես է, հայերի համար մահացու գործիք է20 դեկտեմբերի 2018 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի կանխարգելումը ՀՀ ԱԳՆ օրակարգում է: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը Ադրբեջանին զենք վաճառելու մասին: «Այն, ինչ ոմանց համար բիզնես է, մեզ համար մահացու գործիք է»,-ասել է Նաղդալյանը: Նա ԱԳՆ անունից հայտարարել է, որ սպառազինության մրցավազքը նպաստում է անկայունության աճին և այն պետք է կանխել:«Վստահ կարող ենք ասել, որ ՀՀ ԶՈւ-ն ունի կարողություն և վճռականություն երաշխավորելու համար Հայաստանի ու Արցախի անվտանգությունը: Բայց նաև գիտակցում ենք տարածաշրջանում լարվածության աճի հետևանքները», - ասել է Աննա Նաղդալյանը: Ավելի վաղ Լուկաշենկոն պատասխանել էր Բելառուսի հասցեին՝ Ադրբեջանին «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր վաճառելու մասով հնչած քննադատություններին: Նա մասնավորապես նշել էր, որ ինքը «Պոլոնեզի» փորձարկմանը հրավիրել էր և՛ ադրբեջանական, և՛ հայկական, և՛ ռուսական կողմերին, որպեսզի նրանք համոզվեին, որ դա բարձր ճշգրտությամբ զենք է:«Ադրբեջանցիները խնդրում են, որ վաճառենք, իսկ մենք էլ պետք է վերադարձնենք վարկը, որ վերցրել ենք դրա համար: Եվ այդ ժամանակ ես ասացի, որ կվաճառեմ այն ադրբեջանցիներին: Հայերին էլ եմ համարժեք համակարգ առաջարկել, բայց նրանք հրաժարվեցին՝ ասելով, որ ունեն ռուսական «Իսկանդեր»,- ասել է Լուկաշենկոն: Ավելի ուշ Լուկաշենկոն լրագրողների հետ հանդիպմանը կրկին անդրադարձել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ` Ադրբեջանին զենքի վաճառքի շուրջ ունեցած խոսակցությանը: «Պուտինի ներկայությամբ ասացի` Նիկո՛լ, ո՞վ է Ադրբեջանին առաջին զենք վաճառողը։ Ռուսաստանը: ...Դե՛, քննադատի՛ր, վախենո՞ւմ ես: Իսկ երկրորդ տեղում ո՞վ է՝ Իսրայելը, երրորդը՝ Թուրքիան, դե իսկ չորրորդը, հաշվի առնելով «Պոլոնեզը», Բելառուսը: Ինչի՞ համար ես հարձակվում բելառուսների վրա: Հարձակվում ես յուրայիններիդ վրա, որ ուրիշներն ինչ-որ բա՞ն հասկացնես»,- պատմել է Լուկաշենկոն: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն կստեղծվի ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր |