ԱԳՆ. ՀՀ կենսաբանական լաբորատորիաները քաղաքացիական են՝ ռազմական ներկայության խնդիր չկա

ԱԳՆ. ՀՀ կենսաբանական լաբորատորիաները քաղաքացիական են՝ ռազմական ներկայության խնդիր չկա

PanARMENIAN.Net - Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիաները քաղաքացիական բնույթ ունեն, ուստի ՀՀ պարագայում ռազմական ներկայության մասին խոսք լինել չի կարող: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությանը Մոսկվայի և Երևանի միջև նախապատրաստվող փաստաթղթի մասին, որով կերաշխավորվի ՀՀ կենսաբանական լաբորատորիաներում օտարերկրյա զինծառայողների բացակայությունը:

Սերգեյ Լավրովը հայտարարել է , որ Հայաստանի հետ փաստաթուղթ է նախապատրաստվում, որը կերաշխավորի օտարերկրյա զինվորականների բացակայությունը ԱՄՆ աջակցությամբ բացված կենսաբանական լաբորատորիաներում: «Կերաշխավորվի նաև դրանց թափանցիկ գործունեությունը»,-ասել է նա:

Նա հավելել է, որ Հայաստանը բանակցություն չի վարում ՀՀ տարածքում երրորդ երկրի զինծառայողների տեղակայման շուրջ:

«Սանիտարահամաճարակային վերահսկողության ոլորտը հայ-ռուսական համագործակցության մի մասն է, այդ հարցի շուրջ կա երկխոսություն: Իսկ կենսաբանական լաբորատորիաները Հայաստանինն են և դրանք միշտ ունեցել են և կունենան բացառապես քաղաքացիական բնույթ»,-ասել է Նաղդսալյանը՝ հավելելով, որ այնտեղ միայն հայ մասնագետներ են աշխատում:

Լավրովն ասել էր նաև, որ թեև Հայաստանն ու Վրաստանը բացել են լաբորատորիաները ՌԴ դիվանագետների համար, սակայն այնտեղ ստուգումներ պետք է անցկացնեն մասնագետները, ոչ թե պետական գերատեսչությունների ներկայացուցիչները:

Ռեֆերենս լաբորատորիաները գործում են մի քանի հետխորհրդային երկրներում՝ Ուկրաինայում, Վրաստանում, Ղազախստանում, ՀՀ-ում, Ադրբեջանում և Ուզբեկստանում: 2018-ի օգոստոսին ՌԴ ՊՆ ներկայացուցիչներին թույլ է տրվել այցելել Երևանում և Գյումրիում գտնվող լաբորատորիաներ: Այդ մասին հայտարարել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդականը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---