«Գահերի խաղի» աստղը պատմել է սերիալի վերջաբանի մասին20 դեկտեմբերի 2018 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Դերասան Ռիչարդ Մեդդենը, որը «Գահերի խաղում» կատարել է գլխավոր հերոսներից մեկի՝ Ռոբ Սթարքի դերը, The Hollywood Reporter-ի հետ զրույցում կիսվել է իր մտորումներով սերիալի մռայլ վերջաբանի մասին: «Կարծում եմ, վերջում այստեղ-այնտեղ թռչող երեք վիշապները կմնան, իսկ մյուս բոլորը կմեռնեն»,-կիսվել է նա իր ենթադրություններով: Ըստ Մեդդենի, որին անհայտ է իրական վերջաբանը, նա անհամբեր սպասում է նոր եթերաշրջանի մեկնարկին: Ըստ դերասանի, նկարահանումների տարիներին նա դարձել է «Գահերի խաղի» մոլի երկրպագուն և այժմ ուրախ է, որ ծանոթ չէ էպիզոդների սցենարներին և կարող է վայելել սյուժեի շրջադարձերը, գրում է Gazeta.ru-ն: Հուլիսին HBO հեռուստաալիքի ներկայացուցիչ Քեյսի Բլոյսը խոստացել էր, որ սագայի վերջաբանի մասին «հետո երկար են խոսելու»: «Դա հեռուստատեսության պատմության մեջ լավագույն շոուներից մեկն ավարտելու լավ տարբերակ է»,-ասել է նա: «Գահերի խաղի» 8-րդ եթերաշրջանի նկարահանումներն ավարտվել են հուլիսի սկզբին: Եթերաշրջանի պրեմիերան նախատեսված է 2019-ի գարնանը: Հեռուստասերիալը հեռարձակվում է HBO-ում 2011-ից: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա |