Կոնգրեսը համաձայն է Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցմանը $5.7 մլրդ հատկացնել![]() 21 դեկտեմբերի 2018 - 12:13 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել ժամանակավոր բյուջեին, որով նախատեսվում է $5.7 մլրդ հատկացնել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար: Կողմ է քվեարկել 217 կոնգրեսական, դեմ՝ 185: Այժմ փաստաթուղթը պետք է հավանություն ստանա Սենատում, գրում է «Վեդոմոստին» USA Today-ի վրա հղումով: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս նախընտրական քարոզարշավի ժամանակ էր հայտարարել, որ պատ է կառուցելու Մեքսիկայի հետ սահմանին՝ ապօրինի ներգաղթյալների հոսքը կասեցնելու համար: ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ կհրաժարվի ստորագրել բյուջեի նախագիծը, եթե այն ներառի նաև պատի շինարարության համար ծախսերը: Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներն իրենց հերթին հայտարարեցին, որ հավանություն չեն տա բյուջեին, որով ծախսեր են նախատեսվում պատի համար: Քվեարկության խափանումը Սենատում կհանգեցնի նրան, որ դեկտեմբերի 22-ից ԱՄՆ կառավարությունն առանց ֆինանսավորման կմնա և դաշնային պետծառայողների մի մասը ստիպված կլինի արձակուրդ վերցնել կամ աշխատել առանց վարձատրության: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |