Բաց դռների օր ՎիվաՍել-ՄՏՍ-ում` ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերում ընդգրկված երեխաների համար![]() 21 դեկտեմբերի 2018 - 11:39 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ընկերության կազմակերպած բաց դռների օրվա շրջանակում հյուրընկալել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերում ընդգրկված դպրոցահասակ երեխաների: Երեխաներն ավելի վաղ Ռալֆ Յիրիկյանի հետ հանդիպել էին «Թումո» կենտրոնում և ցանկություն հայտնել այցելել ընկերության գլխավոր գրասենյակ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատանքային առօրյային, ինչպես նաև հեռահաղորդակցության հիմունքներին ծանոթանալու համար: Հանդիպման ընթացքում ընկերության հյուրերը լսել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի հաջողության պատմությունը, ծանոթացել հեռահաղորդակցության ոլորտի առանձնահատկություններին ու զարգացման միտումներին, ընկերության կողմից իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործունեության հիմքում դրված հիմնարար արժեքներին: Այնուհետև ընկերության զանգերի և սպասարկման կենտրոններում կազմակերպված շրջայցի ընթացքում, երեխաները հնարավորություն են ստացել դիտարկել հեռահաղորդակցության ոլորտում բաժանորդային սպասարկման աշխատանքի նրբություններին և առանձնահատկություններին: Երեխաների հետ զրույցում Ռալֆ Յիրիկյանը պատմել է հաջողության իր բանաձևի մասին: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը երեխաներին խորհուրդ է տվել միշտ ձգտել ավելիին և կարևորել փորձի փոխանակումն ու շփումը: Գործարարը խրախուսել է մասնակիցներին երբևէ չխուսափել որևէ աշխատանքից, ջանալ դրանից գիտելիք և հմտություններ ձեռք բերել. «Երբեք մի խորշիր «սև» աշխատանքից, եթե դա քո պարտականությունն է: Ցանկացած աշխատանք պահանջում է հմտություն: Աշխատանքը ջանք է, որ արժանի է հարգանքի: Վաղը դու կկարողանաս գնահատել այդ աշխատանքի արդյունավետությունն ու այդ աշխատողին, միայն եթե դու այսօր ինքդ կատարես այդ աշխատանքը՝ ինքնուրույն», հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Զրույցի ընթացքում մասնակիցները Ռալֆ Յիրիկյանին ուղղել են իրենց հետաքրքրող հարցերն ու խորհուրդներ ստացել հաջողության սեփական ուղին կերտելու վերաբերյալ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |