Սփյուռքի նախարարության աշխատողները մտածում են արտագաղթելու մասին![]() 21 դեկտեմբերի 2018 - 12:42 AMT PanARMENIAN.Net - Մշակույթի և սփյուռքի նախարարությունների աշխատակիցները վաղ առավոտից հավաքվել էին նախարարությունների շենքի մոտ՝ բողոքելով նախարարությունների օպտիմալացման դեմ: Panorama.am-ի փոխանցմամբ, սփյուռքի նախարարության աշխատակիցներից մեկն ասել է, որ կրճատումների հետևանքով ստիպված են արտագաղթել: «Հերթական հիասթափությունն ենք ապրում, որ աշխատանք տանելով հայրենադարձություն ապահովելու համար, այսօր ստիպված ենք լինելու արտագաղթի ճանապարհ բռնել», - ասել է նախարարության աշխատակիցը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ մշակույթի նախարարությունը կարող է միացվել կրթության և գիտության նախարարությանը, իսկ սփյուռքի նախարարությունն ընդհանրապես կարող է լուծարվել: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |