Վարչապետի խոսնակը չասաց՝ ՀՀ-ն վետո կդնի Զասի թեկնածությանը, թե՝ ոչ![]() 21 դեկտեմբերի 2018 - 18:14 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանը, PanARMENIAN.Net ի հետ զրույցում անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասի հայտարարությանը, թե իր թեկնածությանն արդեն իրենց համաձայնությունն են տվել են Ղրղզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի և ՌԴ նախագահները, ասաց, որ դա ընդամենը «Զասի հայտարարությունն է»: Հարցին, թե պատրաստվում է արդյոք Հայաստանն իր թեկնածուին առաջադրել, Եղոյանն ասաց, որ դա պարզ կդռանա կառույցի գլխավոր քարտուղարի նշանակման համար առաջիկայում գումարվելիք նիստին: Հայտնի չէ նաև, թե ինչ ժամկետներում կնշանակվի կառույցի նոր գլախավոր քարտուղարը: Իսկ այն հարցին, թե արդյոք Հայաստանը կիրառելու է ՀԱՊԿ կանոնադրությամբ իրեն թույլ տրվող վետոյի իրավունքը, տապալելով Բելառուսի թեկնածուի նշանակումն այդ պաշտոնում, Եղոյանը նույնպես խորհուրդ տվեց սպասել նիստին: Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասը, որի թեկնածությունը Բելառուսն առաջադրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում և որի նշանակման որոշման նախագիծը Լուկաշենկոն արդեն ստորագրել է, հուսով է, որ կնշանակվի պաշտոնում կոնսենսուսի հիման վրա: Զասն բելառուս գեներալի թեկնածությանն արդեն իրենց համաձայնությունը տվել են Ղրղզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի և ՌԴ նախագահները: Զասն այցելել է բոլոր այդ երկրներն ու հանդիպել է պետության ղեկավարների հետ: Նա հավելել է, որ ոչ բոլոր իրավաբանական ձևակերպումներն են արված, բայց հուսով է, որ 2019-ին առաջին իսկ օրերից կստանձնի պաշտոնը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |