Forbes. 2018-ի անհաջողակ միլիարդատերերի ցանկը գլխավորում է Ցուկերբերգը, հաջողակներինը՝ Բեզոսը![]() 22 դեկտեմբերի 2018 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Forbes-ը կազմել է միլիարդատերերի ամենամյա վարկանիշը, որոնք բոլորից շատ են կորցրել 2018-ին, ինչպես նաև այն գործարարների ցանկը, որոնց համար անցնող տարին առավելագույնս հաջող է եղել: Առաջին ցուցակը գլխավորում է Մարկ Ցուկերբերգը: Ըստ ամսագրի, նա 2018-ին կորցրել է $18.7 մլրդ, ընկերության հետ կապված սկանդալների պատճառով: Անհաջողակների վարկանիշի երկրորդ հորիզոնականում է Inditex-ի սեփականատեր Ամանսիո Օրտեգան: Նրա ընկերությանն են պատկանում այնպիսի բրենդեր, ինչպիսիք են Zara-ն, Oysho-ն, Massimo Dutti-ն, Bershka-ն, Pull and Bear-ը: Մանրածախ առևտրի աճը դանդաղել է, որի պատճառով Inditex-ի բաժնետոմսերն էժանացել են, իսկ Օրտեգան $16.2 մլրդ է կորցրել 2018-ին: Forbes-ի այդ ցուցակում են հայտնվել նաև Tencent ինտերնետ ընկերության հիմնադիր Մա Հուատեն (-$10.1 մլրդ), Մեքսիկայի ամենահարուստ մարդն ու America Movil-ի ղեկավար Սլիմ Էլուն (-$9.3 մլրդ) և այլոք: Հաջողակ միլիարդատերերի ցուցակը գլխավորում է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը: Նրա կարողությունն ավելացել է $27.9 մլրդ-ով: Երկրորդ տեղում է Uniqlo-ի հիմնադիր Տադասի Յանային, որի կարողությունն աճել է $7 մլրդ-ով: Երրորդ տեղում է Վագիթ Ալեքպերովը՝ (+$4.6 մլրդ): Microsoft-ի ղեկավար Բիլլ Գեյթսը և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը հաջողակների ցուցակում են՝ 9-րդ և 10-րդ հորիզոնականներում: Նրանք 2018-ին վաստակել են $2.9 մլրդ և $2.8 մլրդ համապատասխանաբար: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |