ՎՈՒԱՄ-ը ձգտում է Եվրամիության հետ մերձեցման

PanARMENIAN.Net - ՎՈՒԱՄ-ը եվրոպական կազմակերպություն է եւ ձգտում է Եվրամիության հետ մերձեցման: Այդ մասին Բաթումում հայտարարել է ՎՈՒԱՄ-ի գլխավոր քարտուղար Վալերի Չեչելաշվիլին: «Մենք քաղաքակիրթ հարաբերություններ ենք կառուցում մեր տարածաշրջանային կազմակերպության շրջանակներում, քանի որ ցանկանում ենք համապատասխանել բարձր չափանիշներին»,-ընդգծել է նա: Չեչելաշվիլին ընդգծել է, որ ՎՈՒԱՄ-ը այնպիսի կազմակերպությունների թվին է դասվում, որտեղ հարաբերությունները բնութագրվում են «ըմբռնման եւ քաղաքակրթության բարձր մակարդակով», հաղորդում է ադրբեջանական «Թրենդը»:



Այսօր Բաթումում բացվել է ՎՈՒԱՄ կազմակերպության գագաթաժողովը, որի անդամ են Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջան եւ Մոլդովան: Բաթումի գագաթաժողովը անցնելու է «Ինտեգրելով Եվրոպայի արեւելքը» կարգախոսով: Ծրագրված է տարբեր բնույթի աշխատանքային խմբերի նիստերի անցկացում: Պետությունների ղեկավարներն ընդունել են Բաթումի հռչակագիրը: Բացի այդ, նրանք հավանություն են տալու պետությունների ղեկավարների խորհրդի հայտարարությանը ՎՈՒԱՄ-ի տրանսպորտային միջանցքի զարգացման համար երկրների տրանսպորտային ներուժն օգտագործելու մասին, ինչպես նաեւ կկնքեն մի շարք միջկառավարական փաստաթղթեր: Գագաթաժողովի արդյունքում, որին մասնակցելու են Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի եւ, հնարավոր է, Մոլդովայի նախագահները, կազմակերպության նախագահությունը Ադրբեջանից կանցնի Վրաստանին
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---