Արմեն Սարգսյանը ցավակցել է Ինդոնեզիայի նախագահին ավերիչ ցունամիի կապակցությամբ24 դեկտեմբերի 2018 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյին՝ Զոնդյան նեղուցում տեղի ունեցած ավերիչ ցունամիի առնչությամբ, որը բազմաթիվ զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել։ Ցունամիի զոհերի քանակը հասել է 281-ի: Նախագահն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել նախագահ Ջոկո Վիդոդոյին և Ինդոնեզիայի բարեկամ ժողովրդին` մաղթելով տուժածներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին՝ տոկունություն և ոգու արիություն, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: Դեկտեմբերի 22-ի երեկոյան հզոր ցունամին ավերածություններ է գործել Ինդոնեզիայի Զոնդյան նեղուցի ափամերձ տարածքում: Ըստ ականատեսի, ամենահզորը երրորդ ալիքն էր: Ինդոնեզիայի իշխանությունները զգուշացրել են երկրի բնակիչներին ցունամիի կրկնվելու վտանգի մասին:Հարյուրավոր տներ ու շենքեր են փլուզվել: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |