Հայ-թուրքական փակ սահմանը թույլ է տալիս Բաքվին Ղարաբաղի հակամարտության ուժային կարգավորման հույս ունենալ 1 հուլիսի 2008 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում ռազմատենչ հայտարարությունները կշատանան նախագահական ընտրություններից առաջ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Հայաստանի Քրիստոնյա-Դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը: Նրա խոսքերով, եթե առաջ կարելի էր խոսել, որ այդ հայտարարությունները ուղղված են ներքին սպառողին, ապա արդեն ակնհայտ է, որ Ադրբեջանը շանտաժի է ենթարկում միջազգային հանրությունը: «Մենք պետք է հասկանանք պատճառը. ինչն է թույլ տալիս Բաքվին Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուժային կարգավորման հույս ունենալ: Միայն ռազմական գերազանցությունը քիչ է: Իմ կարծիքով, այդ քաղաքականության արդյունավետությունը կապված է հայ-թուրքական փակ սահմանի հետ: Հենց դա է խանգարում Ղարաբաղի խնդրի արդարացի կարգավորմանը»,- ասել է Հարությունյանը:Միեւնույն ժամանակ, ՀՔԴՄ առաջնորդը ընդգծեց, որ 10-ամյա բանակցային գործընթացի իրական արդյունքը այն է, որ միջազգային հանրությունը գիտակցեց, որ տարածաշրջանում խաղաղություն չի լինի առանց ԼՂՀ ժողովրդի իրավունքը հաշվի առնելու: «Բոլոր հղումները տարածքային ամբողջականության սկզբունքին բավականին թույլ են, առավել եւս Ադրբեջանի դեպքում»,- նշել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |