Իսրայելը Լիբանանի տարածքից գրոհել է Սիրիայի ռազմական օբյեկտները26 դեկտեմբերի 2018 - 12:04 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի ՌՕՈւ-ն օդային գրոհ է ձեռնարկել Դամասկոսի ուղղությամբ: Հրթիռների մի մասը հաջողվել է կասեցնել, սակայն մի քանի սիրիացի զինվոր տուժել է: ՀՕՊ համակարգերն արձագանքել են Լիբանանի տարածքից Իսրայելի ինքնաթիռներից արձակած հրթիռների գրոհին, որոնց մեծ մասը խոցվել է: Այն, որ գրոհել է Իսրայելը, հաստատել է նաև Al Arabiya հեռուստաալիքը: Ըստ հեռուստաալիքի տվյալների, Իսրայելի ՌՕՈւ-ին հաջողվել է ոչնչացնել «իրանական զենքով» առնվազն 3 օբյեկտ: SANA գործակալությունն իր հերթին պնդում է, որ հրթիռները մեկ պահեստ են ոչնչացրել, տուժել է սիրիական բանակի 3 զինվոր, գրում է ՌԲԿ-ն: Al Arabiya-ի թղթակիցը հայտնել է, որ գրոհը իրագործվել է Լիբանանի օդային տարածքից, ՀՕՊ սիրիական հրթիռների բեկորները վայր են ընկել Լիբանանի արևելքում՝ Բեքաա գետի հովտում: Ավելի վաղ Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Իսրայելի ռազմական ինքնաթիռները թռիչքներ են կատարում հարավային Լիբանանի տարածքում, Տիր քաղաքի շրջանում: Իսրայելի իշխանությունները դեռ պաշտոնապես չեն մեկնաբանել միջադեպը: Այնուամենայնիվ, դեկտեմբերի 25-ի երեկոյան Իսրայելի մամուլի ծառայությունը Twitter-ում իրազեկել է, որ ՀՕՊ համակարգերը գործի են դրվել Սիրիայի տարածքից գործարկված զենիթային հրթիռի պատճառով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Թորոսյան. Ուզում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել Նա նշել է նաև, որ խոսքի և հավաքների ազատության իրավունքը կարող է իրացվել նաև ընդդեմ իշխանությունների Հայտարարություն․ Բագրատ սրբազանը ներկայացված է միայն Facebook-ում և բացառապես իր անձնական էջով Նշվում է, որ նրա անունից բացվող որևէ էջ կապ չունի ոչ շարժման, ոչ էլ սրբազանի հետ Միրզոյանը պաշտոնական այցով կայցելի Հունգարիա Նա հանդիպումներ կունենա Հունգարիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել |