Թուրքիայի նախագահը չի կարող ինքնուրույն որոշել` գնալ Հայաստան, թե ոչ 1 հուլիսի 2008 - 19:12 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի նախագահը լուրջ քաղաքական քայլ կատարեց` հրավիրելով Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին Երեւան»,- PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է Հայաստանի Քրիստոյա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը: Նրա խոսքերով, հայ-թուրքական հարաբերությունների բարելավման համար անհրաժեշտ են շփումներ, առավել եւս` պետությունների ղեկավարների մակարդակով: «Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հայտարարություններին հայ-թուրքական հանձնաժողով ստեղծելու հնարավորության մասին, ապա չգիտես ինչու, ոչ ոք ուշադրություն չի դարձնում «սահմանը բացելուց հետո» նախադասության վրա: Մենք բոլորս, այդ թվում եւ պետության ղեկավարը գիտենք, որ նոր հանձնաժողովների ստեղծումից Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության փաստը չի անհետանա: Ավելին, ես կարծում եմ, որ կարող են նոր մանրամասներ բացվել»,- ընդգծել է Հարությունյանը:Նա նաեւ նկատել է, որ դեռեւս հայտնի չէ, Աբդուլահ Գյուլը կընդունի արդյոք հրավերը: «Թուրքիայի նախագահը կախված է ոչ միայն իր կուսակցությունից, այլեւ իր բոլոր դաշնակիցներից ՆԱՏՕ-ում, ԱՄՆ-ից: Նա այնքան էլ ինքնուրույն չէ նման որոշման ընդունման հարցում: Գուցե, ինքն անձամբ չգա, սակայն կփորձի համապատասխան փոխարինող գտնել, ինչպիսին կարող է լինել Թուրքիայի վարչապետը»,- ասել է ՀՔԴՄ-ի նախագահը: Հիշեցնենք, որ օրերս Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Մոսկվայում Հայաստանի նախագահը հայտարարել է, որ մոտ ապագայում մտադիր է նոր քայլեր ձեռնարկել Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ: «Ամենայն հավանականությամբ, ես կհրավիրեմ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին Երեւան Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլային հավաքականների հանդիպումը միասին դիտելու համար»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |