Թուրքիայում ձերբակալվել են խոշոր պաշտոնյաներ ու գեներալներ, ովքեր կասկածվում են ազգայնամոլական «Էրգենեկոն» կազմակերպության հետ հարաբերություններում 1 հուլիսի 2008 - 19:19 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում ձերբակալվել են խոշոր պաշտոնյաներ ու պաշտոնաթող գեներալներ, ովքեր կասկածվում են ազգայնամոլական «Էրգենեկոն» կազմակերպության հետ հարաբերություններում: Ձերբակալությունները կատարվել են երեքշաբթի առավոտյան դատախազության օրգանների հրահանգով անօրինական ազգայնամոլական կազմակերպություն «Էրգենեկոնի» գործունեության հետաքննության շրջանակներում:Ստամբուլում եւ Անկարայում, ընդհանուր առմամբ, 24 մարդ է ձերբակալվել, որոնց շարքում են. Առաջին դաշտային բանակի նախկին հրամանատար, պաշտոնաթող բանակի գեներալ Խուրշուտ Տալոնը, գեներալ Շեներ Էրույգունը, Անկարայի Առեւտրային պալատի ղեկավար Սինան Այգյունը, Cumhurriyet թերթի մայրաքաղաքային բյուրոյի ղեկավար Մուսթաֆա Բալբայը: Ձերբակալվածների տներում եւ գրասնեյակներում խուզարկում է անցկացվում: Թուրքիայի Գլխավոր շտաբի ղեկավարությունը նախապես տեղեկացվել է գեներալների ձերբակալման որոշման մասին, հաղորդում է Today's Zaman-ը: Դատախազության կարծիքով, բոլոր ձերբակալվածները կարող էին այս կամ այն աջակցությունը ցուցաբերել «Էրգենեկոնին» կամ լինել դրա անդամ: Կարծիք կա, որ «Էրգենեկոն» կազմակերպությունը կարող է առնչություն ունենալ հայ-թուրքական Agos թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության հետ 2007 թվականի հունվարին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |