$38.2 մլն՝ ՀՀ օդանավակայանների արդիականացմանը

$38.2 մլն՝ ՀՀ օդանավակայանների արդիականացմանը

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության դեկտեմբերի 27-ի նիստում կքննարկվի «Զվարթնոց» միջազգային և Գյումրու «Շիրակ» օդանավակայանների կոնցեսիոների կողմից ներկայացված 2018-2022 թվականների Մաստեր Պլանը հաստատելու մասին» նախագիծը:

Ներկայացվող Մաստեր Պլանով նախատեսվում է կատարել մոտ $38.2 մլն-ի ներդրում, որի արդյունքում կապահովվի ICAO ապահովության ստանդարտները, օդանավակայանի թողունակությունը կհամապատասխանեցվի ուղևորահոսքի նախատեսվող աճին, կհասնի IATA –ի ծառայությունների մատուցման C մակարդակի, կբարելավվի անվտանգության մակարդակը և կհամապատասխանեցվի միջազգային նոր ստանդարտներին:

Նշվում է, որ միայն այն դեպքում, եթե հաջորդ երեք տարում ողևորափոխադրումները կանխատեսվածից ավելին լինեն, պլանավորում է ընդլայնել նստեցման հատվածը: Դա թույլ կտա մի քանի ինքնաթիռի միաժամանակ վայրէջք և թռիչք իրականացնել, ինչպես նաև ավելի լայն տարածք կապահովի ուղևորների հարմարավետության համար նստեցման հատվածում:

Այս աշխատանքները նախատեսվում են իրականացնել 2022-2023 թվականներին:

Նախատեսվում է իրականացնել վազքուղու ծածկույթի, կառամատույցի վերանորոգում, ինչպես նաև վառելիքալցավորման կայանի արդիականացում, տեխնիկական սարքավորումների զննում և այլ աշխատանքներ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---