Տիգրան Սարգսյանը վստահ է, որ Վրաստանի կառավարությունը թույլ չի տա հակահայկական տրամադրությունների տարածում

PanARMENIAN.Net - «Ես վստահ եմ, որ Վրաստանի կառավարությունը թույլ չի տա հակահայկական տրամադրությունների տարածում հանրապետությունում եւ կապահովի նորմալ հարաբերությունների պահպանումը հայերի եւ վրացիների միջեւ»,-այսօր հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Հակակոռուպցիոն համաժողովի ժամանակ: Նա նշել է, որ Վրաստանի վարչապետ Վլադիմիր Գուրգենիձեի հետ վերջերս ունեցած հանդիպման ժամանակ նա նշել է, որ Թբիլիսին չի ողջունում հակահայկական գործողությունները եւ կառավարությունը միջոցներ կձեռնարկի թույլ չտալու համար, որ հայ-վրացական հարաբերությունները վատթարանան: Միեւնույն ժամանակ, Տ.Սարգսյանը նշել է, որ հայկական կողմը եւս պետք է քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---