Պեսկովը հաստատել է՝ Պուտինը շնորհավորել է Քոչարյանին

Պեսկովը հաստատել է՝ Պուտինը շնորհավորել է Քոչարյանին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Պուտինը շնորհավորել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Ամանորը և Սուրբ ծնունդը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ավելի վաղ Պուտինը Քոչարյանին շնորհավորելով քաջառողջություն, ոգու ամրություն և տոկունություն է մաղթել:

Քոչարյանը դեկտեմբերի 7-ից գտնվում է կալանքի տակ։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական թիմի ներկայացրած միջնորդությունը դատարանը քննելու է դեկտեմբերի 28-ին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---