ՌՒՍԱՍՏԱՆԻ ՏՅՈՒՄԵՆԻ ՄԱՐԶԻ ԻՇԻՄ ՔԱՂԱՔՈՒՄ ՀԱԱՅՏՆՎԵԼ ԵՆ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՈՒԹՅՈՒՆՆԵ

PanARMENIAN.Net - Ռւսաստանի Տյումենի մարզի Իշիմ քաղաքի կենտրոնական փողոցի տներին եւ մայթերին տեղական հայ համայնքի հասցեին վիրավորական բովանդակությամբ գրություններ են հայտնվել: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հարավի հայերի «Երկրամաս» թերթը, Իշիմի օրինապահպան մարմինների կարծիքով, դա կարող է ազգամիջյան ընդհարումների առիթ հանդիսանալ: Քաղաքի դատախազության կարծիքով, «գրությունները, ավելի հավանական է, հունիսի 16-ին բնիկ եւ հայ երիտասարդության խմբերի միջեւ տեղի ունեցած ընդհարման շարունակությունն է»: Ծայրահեղական գրությունների հայտնվելու փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ` բարբարոսության եւ ազգային, ռասսայական եւ կրոնական թշնամանք հրահրելու ՌԴ ՔՕ հոդվածներով: Քաղաքի դատախազության հսկողության ներքո աշխատում է հատուկ կազմակերպված օպերատիվ հետաքննչական խումբ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---