«Ոսկե գլոբուս-2019»-ի մրցանակակիրները հայտնի են![]() 7 հունվարի 2019 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 6-ին Լոս Անջելեսում կայացել է «Ոսկե գլոբուս» կինոմրցանակաբաշխության 76-րդ ամենամյա արարողությունը: «Լավագույն դրամա» անվանակարգում հաղթել է Բրայան Սինգերի՝ լեգենդար Queen խմբի մենակատար Ֆրեդի Մերկուրիի մասին պատմող «Բոհեմական ռափսոդիա» ֆիլմը։ Դրամատիկ լավագույն դերակատարման համար մրցանակի է արժանացել նաև Մերկուրիին մարմնավորած Ռամի Մալեքը։ Կնոջ լավագույն դրամատիկ դերի համար մրցանակ է ատասցել Գլեն Քլոուզը («Կինը»)։ Լավագույն դրամատիկ սերիալ է ճանաչվել ԱՄՆ-ում պետական անվտանգության ծառայության գործակալների մասին պատմող «Ամերիկացիները» սերիալը։ Լավագույն կատակերգություն է ճանաչվել «Կանաչ գիրքը» ֆիլմը։ Այս ժանրում լավագույն դերասան է ճանաչվել Քրիստիան Բեյլը («Իշխանություն»), իսկ լավագույն դերասանուհի՝ Օլիվիա Քոլմանը․ նա մարմնավորել է Աննա թագուհու դերը «Ֆավորիտը» ֆիլմում: Երկրորդ պլանի լավագույն դերասաններ են ճանաչվել Մահերշալա Ալին («Կանաչ գիրքը») ու Ռեգինա Քինգը («Եթե Բիլ Սթրիթը խոսեր»)։ «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում հաղթել է «Սարդ մարդը․ Տիեզերքում» ֆիլմը։ Հայտնի փոփ երգչուհի Լեդի Գագան արժանացել է մրցանակի՝ «Աստղ է ծնվել» ֆիլմի Shallow երգի համար։ «Ոսկե գլոբուս» մրցանակը հանձնում են 1944-ից: Օտարերկրյա մամուլի ասոցիացիայի կազմում մոտ 90 միջազգային լրագրող կա, որոնք աշխատում են Հոլիվուդում: Այս մրցանակաբաշխությունն «Օսկարից» հետո երկրորդ ամենակարևորն է համարում, ու շատերն այն «Օսկարի փորձ» են անվանում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |