Սփյուռքի նախարարությունն անթույլատրելի է որակել Կարագանդայի դեպքն ազգամիջյան դարձնելու փորձերը![]() 8 հունվարի 2019 - 14:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարարությունը հետևում է Ղազախստանի Կարագանդա քաղաքում վերջին օրերին տեղ գտած զարգացումներին, մշտական կապի մեջ է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ և իր խորը մտահոգությունն է հայտնում միջադեպի առնչությամբ: Այդ մասին ասվում է նախարարության տարածած հայտարարության մեջ: «Անթույլատրելի ենք համարում կենցաղային հողի վրա տեղի ունեցած հանցագործությունն ազգամիջյան հարթություն տեղափոխելու փորձերը: Խորապես ցավակցում ենք զոհվածի ընտանիքին և հարազատներին, հույս հայտնում, որ հետաքննությունը կբացահայտի ողջ եղելությունը, իսկ մեղավորները՝ կպատժվեն»,-ասվում է հայտարարության մեջ: Նշվում է, որ Ղազախստանի հայ համայնքը պատմականորեն կարևոր դերակատարություն է ունեցել հանրապետության կյանքի ամենատարբեր բնագավառներում, ուստիև նման միջադեպերը չպետք է ազդեն համայնքի հետագա կենսագործունեության և երկու ժողովուրդների ջերմ ու բարիդրացիական փոխհարաբերությունների վրա: Հունվարի 1-ի գիշերը Ղազախստանի Կարագանդա քաղաքի ռեստորաններից մեկի մոտ մի խումբ երիտասարդների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետևանքով սպանվել է մեկ ղազախստանցի։ Ըստ ղազախական ԶԼՄ-ների, իրավապահները ձերբակալել են սպանության մեջ կասկածվող 3 անձի, որոնցից 2-ը տեղի հայ համայնքից են: Սպանությանը հաջորդել են հակահայ կարգախոսներով բողոքի ցույցերը: Միջադեպից հետո Կարագանդայում հարյուրավոր քաղաքացիներ՝ հատուկ նշանակության զորքերի վերահսկողությամբ բողոքի ակցիա են իրականացրել՝ հայտնելով իրենց վրդովմունքը տեղի ունեցածի կապակցությամբ։ Միջադեպի կապակցությամբ հայտարարություն է տարածել Ղազախստանում ՀՀ դեսպանատունը, որում իր ցավակցություններն է հայտնել սպանվածի հարազատներին ու մտերիմներին: Սոցիալական ցանցերում տարածվել է նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչների տեսաուղերձը, որտեղ նրանք ներողություն են խնդրում կատարվածի համար, ցավացություններ հայտնում սպանվածի հարազատներին։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |